Ինչպե՞ս պետք է քաղաքացիական պատերազմի պարագայում իրեն պահի Սիրիայի հայ համայնքը
Քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն ու Անդրեաս Ղուկասյանն այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսին խոսել են տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձություններից, մասնավորապես Սիրիայի շուրջ ստեղված իրավիճակից ու տեղի հայ համայնքի խնդիրներից։
Երվանդ Բոզոյանը նշել է, որ Սիրիայի շուրջը ընթացող գործընթացները մտահոգիչ են, որովհետև Քոֆի Անանի ծրագիրը ձախողվում է, և հարցի լուծման ուժային մեթոդը չի բացառվում, թեև Ռուսաստանը դեմ է այս սցենարին։
–Կարծում եմ, որ մեծ հաշվով՝ ռազմավարական իմաստով Ասադի ռեժիմը ապագա չունի։ Այլ խնդիր է, որ ՌԴ–ն ամեն ինչ ուզում է անել, որ այդ ռեժիմի տրանսֆորմացիայի արդյունքում մեծ կորուստներ չկրի, ինչպես, օրինակ, եղավ Լիբիայի դեպքում։ Այստեղ առավել կարևոր է այն, որ եթե սիրիական ռեժիմը պարտվի, ապա հաջորդ քայլը լինելու է Իրանը։ Սիրիան այս առումով պլացդարմ է։ Իսկ եթե սկսվի Իրանի դեմ պատերազմ, դա կործանարար հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Իսկ մեր քաղաքական վերնախավը այդ գիտակցությունն այսօր չունի և նման խնդիրներ ընդհանրապես չի քննարկում,–նշել է Բոզոյանը։
Անդրեաս Ղուկասյանն էլ իր հերթին նշել է, որ Սիրիայի այսօրվա վարչակարգն ու այլ նմանները կարելի է անվանել ռազմական օլիգարխիաներ։ Դրանք ձևավորվել են անցած դարի կեսերից, իսկ այժմ նրանց դեմ սկսվել է պայքար՝ թե արտաքին, թե ներքին ուժերի մասնակցությամբ։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է իրենց պահի Սիրիայի հայ համայնքը, Ղուկասյանը նշել է, որ տեղի հայերը պետք է կողմնորոշվեն ու պաշտպանեն կա՛մ գործող վարչակարգը, կա՛մ էլ ապստամբներին. չեզոքությունը սխալ կլինի։
Նման տեսակետին չի համաձայնել Բոզոյանը, ով նշել է, որ ճիշտը չեզոքություն պահելն է այս հարցում, մանավանդ որ աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միշտ էլ նման իրավիճակներում հաջողվել է այդ չեզոքությունը պահել ու թշնամիներ ձեռք չբերել.
–Եթե հայ համայնքն անցնի ապստամբների կողմը, ապա ռեժիմը կարող է ոչնչացնել համայնքը, ու զանգվածային արտագաղթ կսկսվի։ Իսկ եթե հայերն անցնեն իսլամիստ ապստամբների կողմը, ապա մենք այստեղ ոչ մի շահ չունենք։ Նրանց հովանավորը Թուրքիան է, իսկ վերջինս, բնականաբար, ընդհանրապես շահագրգռված չէ, որ հայ համայնքը պահպանվի։ Այլ հարց է, որ եթե գործող վարչակարգը փոխվի, Սիրիայի հայերի համար մեծ ողբերգություն կլինի։
Հարցին՝ իսկ ինչ միջոցառումներ են իրականացնում Հայաստանի իշխանությունները Սիրիայի հայ համայնքին ինչ–որ կերպ օգնելու հարցով, Բոզոյանը պատասխանել է.
–Չի զգացվում պետության ակտիվությունը։ Հայաստանում պետությունը ինչո՞վ է զբաղվում, որ էդ հարցով էլ զբաղվի։ Ջավախքո՞վ է զբաղվում, թե՞ ինչով։ Ցանկացած երկրի համար սփյուռքի գալը հայրենիք նվեր է այդ երկրի համար, իսկ մեր համար դա դառնում է արհավիրք, ոչ թե նվեր, ինչն ուղղակի ծիծաղելի է։

7or.am