Լրահոս

10.07.2012 14:43


Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է որպես վկա

Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է որպես վկա

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչության պետ Արսեն Այվազյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Հարսանքար»-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: 

«Հարցաքննության ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ այդ օրը եղել է Սևանում, ժամը 19-ի սահմաններում այցելել է Երևանում գտնվող «Հարսանքար» ռեստորանային համալիր, այնտեղ մնացել է 30 րոպե, որտեղից էլ գնացել է Ֆուտբոլի ակադեմիա, որը գտնվում է համալիրի հարևանությամբ: Դեպքի պահին Ռուբեն Հայրապետյանը ռեստորանային համալիրում չի գտնվել: Նրան մեղադրանք չի առաջադրվել, բավարար ապացույցներ չունենալու համար»,-ասել է Արսեն Այվազյանը։
Հիշեցնենք, որ «Հարսանքար»-ում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով սպանվել է զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է 6 անձ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը