Լրահոս

10.07.2012 14:08


Սարկոզիի DJ տղան և «Deep purple» խմբի վոկալիստ–բաս կիթառահար Գլեն Հյուզը կգան Հայաստան

Սարկոզիի DJ տղան և «Deep purple» խմբի վոկալիստ–բաս կիթառահար Գլեն Հյուզը կգան Հայաստան

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և MODD EVENTS հայ-ֆրանսիական ընկերությունը հուլիսի 14-ին` ժամը 19-ին, Երևանի սիրահարների այգում կազմակերպելու են DJ Mosey-ի (Պիեռ Սարկոզի) համերգը: Պիեռ Սարկոզին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին է։

Իսկ սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Դորիանս» խմբի և Դերեք Շերինյանի (նախկին «Dream Theater»)համատեղ համերգը, որին մասնակցելու է նաև «Deep purple» խմբի, ինչպես նաև մի շարք այլ հանրահայտ խմբերի նախկին բաս կիթառահար–վոկալիստ Գլեն Հյուզը, ով հայազգի Շերինյանի, կիթառահար Ջո Բոնամասայի և «Led Zeppelin» խմբի վաղամեռիկ անդամ Ջոն Բոնեմի որդու՝ Ջեյսոն Բոնեմի (հարվածային գործիքներ) հետ համատեղ այժմ ներկայացնում է «Black Country Communion» ռոք խումբը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը