Հուլիսի 8-ին` ժամը 23:35-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1964թ. ծնված Անամ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 23:00-ի սահմաններում, անհայտ անձինք հիշյալ գյուղի ճանապարհին սուր-ծակող կտրող գործիքով հարվածել են Անամ Մ.-ին, որը «ձախ կրծքավանդակի ստորին հատվածի կտրած-ծակած վերք, աջ դաստակի դրսային հատվածի քերծվածք, ձախ բազկի վերին երորրդի ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Անամ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Հուլիսի 9-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անամ Մ.-ն մարմնական վնասվածքը ստացել է 1985թ. ծնված Գոռ Խ.-ի, 1985թ. ծնված Գոռ Ղ.-ի, 1983թ. ծնված Արսեն Ա.-ի և 1987թ. ծնված Արկադի Ա.-ի հետ ունեցած վիճաբանության ժամանակ:
Դանակահարություն Երասխ գյուղում