Լրահոս

10.07.2012 13:34


Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական պլանային դիտարկումը

Շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ հերթական պլանային դիտարկումը

Վաղը՝ հուլիսի 11-ին, ԵԱՀԿ-ն հերթական պլանային դիտարկումն է անցկացնելու հայ-ադրբեջանական շփման գծում։ 

Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Խերդիչը և Իրժի Աբերլեն, ադրբեջանական կողմից՝  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Փրայորը: 
Ակնկալվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ովքեր տարածաշրջանային այցով գտնվում են Ադրբեջանում,  ոտքով հատելու են շփման գիծը։

Այս խորագրի վերջին նյութերը