Լրահոս

10.07.2012 13:26


Կարեն Ավագյան՝ խուժան, անձրևաորդ, Կարեն Ավագյանին՝ ծախու տականք...

Կարեն Ավագյան՝ խուժան, անձրևաորդ, Կարեն Ավագյանին՝ ծախու տականք...

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը «Ֆեյսբուքի» իր էջում «Հարսնաքարի ողբերգությունը շահարկող խուժանը չի կարող լինել քաղաքացիական հասարկության մաս» վերտառությամբ գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է.

«Անիմաստ է խոսել այն մասին, որ դեպքը ողբերգական էր, դատապարտելի է օրենքի ողջ խստությամբ, իրավաբանական հարթությունից զատ, ակնկալում էր բարոյական «դատաստան», պետք է լինի հասարակության համընդհանուր ուշադրության կենտրոնում: Իրավիճակից տեղյակ և սթափ դատող ցանկացած մարդ կվկայի, որ պետությունը հարցին մոտեցավ ամենաբարձր մակարդակով՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական հարթություններում: Ոչ ոք չի փորձում և չի էլ կարող պնդել, թե այս ամենը համարժեք է մարդու կյանքին, սակայն չպետք է ընկնել մյուս ծայրահեղության մեջ և այս ողբերգական դեպքը դարձնել խուժանությունների, անդաստիարակությունների ու անհանդուրժողականության պլանավորված քաղաքական ալիքի ծնունդ: Իրոք սեփական կարծիքը ունեցող, կիրթ և օբյեկտիվ դժգոհություն արտահայտող օգտատերերի շվաքի տակ անձրևաորդերի նման բուսնել են իրենց քաղաքացիական հասարկության մաս համարող ինչ-որ մարդիկ, ովքեր հարցը տանում են անձնական վիրավորանքների, հայհոյանքների, սադրանքների դաշտ: Նմանօրինակ համացանցային խուժանություններ անող, իրենց մտավորական համարող զանգվածի հիստերիկ և սադրիչ գործողությունները առաջացրել են արդեն շատերիս զայրույթը: Հորդորում եմ կարգի բերել Ձեզ, չփորձել ապակայունացնել իրավիճակը, Ձեր մի քանի հոգանոց «կուտոկը» չհամարել լուրջ շարժում: Եվս մեկ անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ Ձեզանից. Վահեի մահը, որ բոլորիս վիշտն ու դժբախտությունն է, չդարձնել քաղաքական շահարկումների առարկա»:

ՀՀԿ–ական պատգամավորի այս գրառումը ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի վրդովմունքն է առաջացրել։ Քննադատական արձագանքներից մեկն էլ շատ կտրուկ է եղել՝ ծախու տականք է սա՝ առնետի մռութով:

Օգտատերերից մեկն էլ ընդգծել է.

«Ու սրա նման կարմրաթուշ գերազանցիկ տականքները, որոնք ուսանողների ձեռքն էին տվել մեթանով լցված փուչիկները, առաջնորդում էին վարձու հանրահավաքի, իրավունք ունեն ծպտուն հանելու ու երկրի համար սրտացավ մարդկանց էլ «խուժան» ասելու: Որովհետև հիմա դու՛, Կարեն Ավագյան չէ` ավգյան ախոռներ, պիտի նստած լինեիր ու պատասխան տայիր էն երեխեքի ծնողների առաջ, ովքեր մինչև հիմա վիրակապերով են ու մինչև կյանքի վերջ մնալու են էդ քո «հավատանք, որ փոխենք» այրվածքներով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը