Արմեն Ռուստամյան. «Միասնական թեկնածու միշտ էլ կգտնվի»
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու ունենալը ՀՅԴ-ի համար ինքնանպատակ չէ։ Դա պետք է դիտարկել մրցակցային դաշտ ստեղծելու տեսանկյունից, ինչը միտված կլինի իշխանափոխության։
Ինչ վերաբերում է Միասնական շտաբի կուսակցությունների կողմից միասնական թեկնածուով հանդես գալուն, նա ընդգծել է, որ ցանկացած լուրջ քաղաքական ուժ պետք է կարողանահիսուն տոկոսից ավելի ընտրազանգվածըհամախմբելու եզրեր գտնել։ Իսկ միասնական թենածուն էլ պետք է առաջ քաշի երկրի այս կառավաման համակարգից հրաժարվելու ու խորհրդարանական համակարգին անցնելու, ինչպես նաև ընդդիմությանը իշխանություններին վերահսկելու ու հակակշռելու լծակներով օժտելու թեզերը։
–Եթե այս երկու կարևոր գաղափարի շուրջ համախոհություն առաջանա, թեկնածու միշտ էլ կգտնվի,-ասել է Ա. Ռուստամյանը՝ ավելացնելով, որ միասնական թեկնածուն կարող է լինել երրորդ անձ՝ ո՛չ ՀՅԴ-ից, ո՛չ ՀԱԿ-ից, ո՛չ էլ ԲՀԿ-ից։
Արմեն Ռուստամյան. «Միասնական թեկնածու միշտ էլ կգտնվի»
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասել է, որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու ունենալը ՀՅԴ-ի համար ինքնանպատակ չէ։ Դա պետք է դիտարկել մրցակցային դաշտ ստեղծելու տեսանկյունից, ինչը միտված կլինի իշխանափոխության։
Ինչ վերաբերում է Միասնական շտաբի կուսակցությունների կողմից միասնական թեկնածուով հանդես գալուն, նա ընդգծել է, որ ցանկացած լուրջ քաղաքական ուժ պետք է կարողանա հիսուն տոկոսից ավելի ընտրազանգվածը համախմբելու եզրեր գտնել։ Իսկ միասնական թենածուն էլ պետք է առաջ քաշի երկրի այս կառավաման համակարգից հրաժարվելու ու խորհրդարանական համակարգին անցնելու, ինչպես նաև ընդդիմությանը իշխանություններին վերահսկելու ու հակակշռելու լծակներով օժտելու թեզերը։

7or.am