Երվանդ Բոզոյանը` «Հարսնաքարի» միջադեպի մասին. «Եթե մայիսի 6-ին արդար ընտրություններ լինեին, նման բան չէր լինի»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է «Հարսնաքար»–ի միջադեպին ու պատասխանել, թե ինչու են մեր երկրում նման դեպքեր լինում, ինչպես նաև մեկնաբանել միջադեպի առաջացրած քաղաքացիական ընդվզումները։ Քաղաքագետը համաձայնել է այն դիտարկման հետ, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումները «քավության նոխազ» գտնելու տեսք ունեն։
–Սա բավական վտանգավոր, խաբուսիկ պրոցես է. «պայքար օլիգարխների դեմ» և այլ գեղեցիկ արտահայտություններ են հնչում։ Հատկապես որ վերջին մի քանի տարվա ընթացքում միջին խավը ուղղակիորեն ոչնչացավ, հասարակությունը բաժանվել է հարուստների ու աղքատների։ Հարուստները սկսել են վախենալ աղքատներից, իսկ աղքատները սկսել են ավելի ատել հարուստներին։ Այս ամենը բերելու է նրան, որ բիզնես մթնոլորտն ավելի է վատանալու (այսօրվա կառավարության ջանքերի շնորհիվ այն բավականին վատացել է) կապիտալի արտահոսքն ավելի է մեծանալու, մարդկանց կենսամակարդակն ավելի է նվազելու։ Մարդիկ խոսում են ոչ թե պատճառների, այլ հետևանքների մասին,–նշել է Բոզոյանը։
Քաղաքագետը համաձայնել է, որ «Հարսնաքարի դեպքը» անպատժելիության մթնոլորտի հետևանք է, բայց շեշտը դրել է նրա վրա, թե ինչու է նման մթնոլորտ ստեղծվել.
–Որովհետև գործող նախագահը փորձում է պահել իշխանությունը` հենվելով քառասուն–հիսուն հոգանոց խմբիշխանների վրա, ումից ակնակլում է ձայներ ընտրությունների ժամանակ։ Ռուբեն Հայրապետյանը այդ էլեմենտներից մեկն է միայն։ Իսկ այս համակարգը հնարավոր կլինի փոխել միայն այն դեպքում, եթե Հայաստանում վերջապես անցկացվեն արդար ընտրություններ։ Եթե մայիսի 6-ին արդար ընտրություններ լինեին, նման միջադեպ չէր լինի։

7or.am