ԼՂՀ նախագահական ընտրություններում թեկնածուները երեքն են
Հուլիսի 19-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու: Հուլիսի 9-ին ավարտվում էր թեկնածուների` ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը։ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է միայն մեկ թեկնածուի` անկուսակցական Վալերի Սերգեյի Խաչատրյանի (1947թ.) դիմումը:
ԿԸՀ-ն հուլիսի 10-ին նիստ է գումարել, որի ընթացքում չեղյալ է հայտարարել նրա գրանցումը, ինչպես նաև հաստատել է քվեաթերթիկի միասնական նմուշը:
Այսպիսով՝ ընտրություններին մասնակցելու են երեք թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը (1962թ.), ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանը (1959թ.):
Ըստ ԼՂՀ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի` քվեաթերթիկները կտպագրվեն հուլիսի 10-16-ին: Ընտրատեղամասերի հանձնաժողովների կնիքները կհանձնվեն տարածքային ընտրահանձնաժողովին հուլիսի 14-16-ը: ԼՂՀ-ի ընտրողների ընդհանուր քանակը կհրապարակվի հուլիսի 18-ին: Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներին կնիքները և քվեաթերթիկները կհանձնվեն հուլիսի 18-ին: