Լրահոս

10.07.2012 11:54


Սոցիալական փաթեթի հետ կապված բողոքներ չկա՞ն

Սոցիալական փաթեթի հետ կապված բողոքներ չկա՞ն

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօրվա ասուլիսին հայտարարել է, որ այսուհետ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքը գնահատվելու է, քանի որ Հայաստանում ներդրվել է աշխատանքի կատարողականության ինստիտուտ։

«Գնահատումն իրականացվում է ամեն աշխատողի անմիջական ղեկավարի կողմից, և սա հնարավորություն է տալիս, որպեսզի ղեկավարը ցանկացած պահի կարողանա գնահատել իր իսկ աշխատողի գործունեությունը»,-ասել է բանախոսը։
Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթի ներդրմանը, Մ. Բադալյանի ներկայացմամբ՝ այն բավականին թերահավատորեն ընդունվեց հասարակության կողմից, սակայն ժամանակը ցույց տվեց, որ մարդիկ օգտվում են դրանից, ու անգամ սրտի վիրահատություններ են դրա շրջանակում արվել:
Իսկ բողոքներ սոցիալական փաթեթի հետ կապված չկան՝ վստահեցնում է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը. «Մենք չունենք նման բողոքներ, իսկ վարչապետի բարձրացրած հարցը վերաբերում էր միայն դպրոցներին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը