Լրահոս

10.07.2012 11:47


Հայաստանում ՁԻԱՀ–ի և ՄԻԱՎ–ի դեպքերն ավելացել են

Հայաստանում ՁԻԱՀ–ի և ՄԻԱՎ–ի դեպքերն ավելացել են

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում 2012թ.  մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՁԻԱՀ–ի և ՄԻԱՎ–ի դեպքերն ավելացել են։ Այս տարի մայիսին մասնավորապես ՁԻԱՀ–ի 20 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 13–ի փոխարեն։ ՄԻԱՎ–ի արձանագրված դեպքերը 31–ն են՝ 18–ի փոխարեն։

Ավելացել են նաև դիզենտերիայի մանրէակրի, կապույտ հազի, սուր թորշոմած պարալիչի, վիրուսային հեպատիտի, ինֆեկցիոն մոնոնուկլեոզի, վերին շնչուղիների սուր ինֆեկցիաների, ոջլոտության դեպքերը։ Ընդ որում, եթե նախորդ տարվա մայիսին ոջլոտության 8 դեպք է արձանագրվել, ապա այս տարի՝ 26։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը