Քաղաքական

10.07.2012 11:39


Հովիկ Աբրահամյանը մերժել է

Հովիկ Աբրահամյանը մերժել է

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է իրեն դիմած «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունների դիմումը, որով պահանջվում է հանդիպում կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործը վարող իրավապահների հետ:

Մերժումը հիմնավորվել է նրանով, որ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի:

Հիշեցնենք, որ խորհրդարանականները մտադիր էին հանդիպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպի գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի առնչությամբ պարզաբանումներ և պատգամավորների հարցադրումներին պատասխաններ ստանալու նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը