Լրահոս

10.07.2012 11:25


ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը կանցնի Երևանում

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը կանցնի Երևանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը մասնակցեց հուլիսի 6-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երիտասարդության հարցերով աշխատանքային խմբի նիստին: «ՀԿԵ» ՓԲԸ-ն ներկայացնում էր Ընկերության Երիտասարդական խորհրդի նախագահ Վահե Դավթյանը:

Նիստին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի, Ռուսաստանի, Էստոնիայի պատվիրակները, ինչպես նաև ԱՊՀ երկրների երկրների երկաթուղայի տրանսպորտի խորհրդի տնօրինության, Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչները:

Նիստի շրջանակներում մասնակիցներն ամփոփեցին խմբի 2011 թվականի աշխատանքների արդյունքները, քննարկեցին 2012-2013թթ. համար նախատեսված համատեղ միջոցառումների անցկացման հեռանկարները, ինչպես նաև գիտատեխնիկական և նորարարական գործունեության մեջ երիտասարդների ներգրավվման հարցերը:

Որպես ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում համագործակցության կարևոր գործոն նշվեց նաև Համագործակից երկրների երիտասարդների մասնակցությունը 2014 թվականի Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի համար նախատեսված ենթակառուցվածքային օբյեկտների շինարարությանը:

2009 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից իրականացվող օկիմպիական օբյեկտների շինարարությանը մասնակցեցին արդեն 2800 ուսանող՝ այդ թվում 250 ուսանող ԱՊՀ և Բալթյան երկրներից: Հարկ է նշել, որ ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է՝ 2010 թվականին 2%-ից հասնելով մինչև 22% 2012 թվականին:

Նիստի ընթացքում մասնակիցները ընդգծեցին երիտասարդ երկաթուղայինների համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:

Իսկ 2012 թվականի համար արդիական խնդիրների շարքում նշվեցին երկաթուղային վարչությունների միջև տեղեկատվական փոխանակման ակտիվացումը, ընդհանուր հաղորդակցության միջավայրի ձևավորումը, երիտասարդական փոխանակման և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

Նիստի ավարտին որոշվեց Աշխատանքային խմբի հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ 2013 թվականի երկրորդ եռամսյակում: 

Այս խորագրի վերջին նյութերը