Լրահոս

10.07.2012 10:04


Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից հերթական խոշոր վա՞րկը վերցնել

Հայաստանը ցանկանում է  Ռուսաստանից հերթական խոշոր վա՞րկը վերցնել

«Հայկական ժամանակը», հղում տալով ՌԴ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, հայտնում է, որ ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Ռուսաստանի կառավարության հետ` առաջիկայում Հայաստանին խոշոր վարկ տրամադրելու շուրջ: Ըստ օրաթերթի՝ բանակցությունների առարկա գումարը կարող է կազմել 800 մլնից մինչև մեկ միլիարդ դոլար, ինչպես նաև հայկական կողմը պատրաստ է այդ վարկը վերցնել բավականին բարձր և լողացող տոկոսադրույքներով, այսինքն` տոկոսադրույքը կախված կլինի տվյալ պահին միջազգային շուկայում գործող տոկոսադրույքների պայմաններից: Հայկական կողմը ձգտում է վարկի գոնե մի մասը ստանալ մինչև այս տարեվերջ, ինչը պայմանավորված է 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններով:

Այս խորագրի վերջին նյութերը