Լրահոս

10.07.2012 09:50


Կրիմսկի շրջանի ղեկավարը հեռացվել է ջրհեղեղի սպառնալիքի մասին ժամանակին չտեղեկացնելու պատճառով

Կրիմսկի շրջանի ղեկավարը հեռացվել է ջրհեղեղի սպառնալիքի մասին ժամանակին չտեղեկացնելու պատճառով

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովն աշխատանքից հեռացրել է Կրիմսկի շրջանի ղեկավարին՝ Վասիլի Կրուտկոյին։ Վերջինս, ըստ նահանգապետի, մեղավոր է այն բանի համար, որ  ժողովրդին ջրհեղեղի սպառնալիքի մասին ժամանակին չի տեղեկացրել։

Ինչ վերաբերում է ջրհեղեղի պատճառներին, ապա նահանգապետն իր համոզմունքն է հայտնել, թե պատճառները միայն բնական բնույթի են, և «ջրամբարից ջուր բաց թողնելու վերաբերյալ վարկածները զառանցանք են»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի գիշերը Կուբանի շրջանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես Գելենջիկում, Կրիմսկում և Նովոռոսիյսկում, ջրհեղեղի պատճառով զոհվել է 171 մարդ,  ավելի քան 5 հազ. տուն ջրի տակ է անցել։

Այս խորագրի վերջին նյութերը