Լրահոս

10.07.2012 09:37


ՄԱԿ-ի պայմանագրային մարմինը ուսումնասիրության կենթարկի Մարդու իրավունքները Հայաստանում

ՄԱԿ-ի պայմանագրային մարմինը ուսումնասիրության կենթարկի  Մարդու իրավունքները Հայաստանում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրության կենթարկի մարդու իրավունքները Հայաստանում, որի ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ինտերնետի միջոցով` երկուշաբթի հուլիսի 16-ին` և երեքշաբթի հուլիսի 17-ին:

Հայաստանը մեկն է այն 167 պետություններից, որ միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, և ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թվականին:

Հանդիպումներին, որոնք տեղի կունենան հուլիսի 16-ին երկուշաբթի օրը, ժամը 17:00-19:00, և հուլիսի 17-ին երեքշաբթի օրը, ժամը 12:00-15:00 /տեղական ժամանակով/, կարելի է հետևել ինտերնետով: 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն` Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:

Հարցերի այն շրջանակը, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան երկխոսության առարկա, կարելի է գտնել այստեղ. http://www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/CCPR.C.ARM.Q.2_en.pdf

Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, իսկ մի շարք ոչ-կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի ուշադրությանը:

Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել այստեղ` http://www.treatybodywebcast.org/.  

Մարդու իրավունքների հանձնաժողովի Հայաստանի մասին եզրափակիչ դիտարկումները հասանելի կլինեն հուլիսի 27-ին` ուրբաթ օրը, այստեղ` http://www2.ohchr.org/english/bodies/hrc/hrcs105.htm , որից հետո հանձնաժողովի անդամների հետ հնարավոր կլինի հարցազրույցներ կազմակերպել:

Մարդու իրավունքների կոմիտեի մասին ավելին իմանալու համար այցելեք http://www2.ohchr.org/english/bodies/hrc/index.htm

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին ծանոթացեք այստեղ` http://www2.ohchr.org/english/law/ccpr.htm

հայերենը` http://www.un.am/res/UN%20Treaties/III_4.pdf

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվել` Ռավինա Շամդասանի (+41 22 917 9310 / [email protected]) կամ Վլադիմիր Շկոլնիկով +995 599 095 154 հետ

Սոցիալական ցանցերով Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի գրասենյակին կարելի է հետևել` http://www.facebook.com/unitednationshumanrights և  https://twitter.com/unrightswire

Այս խորագրի վերջին նյութերը