Լրահոս

09.07.2012 17:42


Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարությունների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Նիդերլանդների  արտգործնախարարությունների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ

Հուլիսի 9-ին Երևանում Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ` վարչության պետերի մակարդակով:

Կողմերը քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, գործադիր մարմինների ու խորհրդարանական շրջանակների համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հատուկ ընդգծվեց երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային և կրթական փոխանակումների ակտիվացման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցների նախաձեռնություններում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության հնարավորություններին:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: 

Նույն օրը նիդերլանդական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը