Հուլիսի 5-ին Վիեննայում տեղի ունեցավ «Հայաստանի օր» միջոցառումը, որը կազմակերպել էր «Էներգիայի համայնք» կազմակերպությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև INOGATE-ի մասնակցությամբ:
ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցներ, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի, «Հայռուսգազարտի», «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության, Վերականգնողական աղբյուրների և էներգիայի արդյունավետության հիմնադրամի և այլ շահառու ընկերությունների ներկայացուցիչներ:
2011թ. հոկտեմբերին «Էներգիայի համայնքում» դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո սույն միջոցառումը հարթակ հանդիսացավ Հայաստանի էներգետիկ ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքի, ընկերությունների, իրավական դաշտի և զարգացման հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար:
Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում խոսեցին Հայաստանի էներգետիկ ոլորտում տիրող իրավիճակի, զարգացումների, հեռանկարների և համագործակցության հնարավոր ոլորտների մասին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ընդգծեց, որ Հայաստանը նպատակ ունի անդամակցել «Էներգիայի համայնք» կազմակերպությանը:
Միջոցառման ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին մի շարք ոլորտներում կիրառել կազմակերպության հիմնադիր համաձայնագիրը:
Կողմերը պայմանավորվեցին աշխատել միասին և եզրեր փնտրել տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով «Էներգիայի համայնքի» քարտուղարությունը կմշակի Հայաստանի հետ համագործակցության հատուկ գործողությունների ծրագիր, իսկ հայ փորձագետներն ու պաշտոնյաները կմասնակցեն կազմակերպության կառույցների, աշխատանքային խմբերի և սեմինարների աշխատանքներին:
«Հայաստանի օր» միջոցառումը Վիեննայում