Լրահոս

09.07.2012 17:21


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Հակամարտությունը չպետք է լուծվի ուժի կիրառմամբ»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. «Հակամարտությունը չպետք է լուծվի ուժի կիրառմամբ»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն տարածաշրջանային այցով Ադրբեջանում է, այնուհետ՝  հուլիսի 10-ին և 11-ին, կայցելի Վրաստան, իսկ Հայաստան կժամանի հուլիսի 11-ին և 12-ին: Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ ասել է, որ հակամարտությունը չպետք է լուծվի ուժի կիրառմամբ, որն էլ հենց խաղաղ կարգավորման սկզբնակետն է։ Նա նաև ընդգծել է, որ կողմերը պետք է նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման համար քաղաքական կամք դրսևորեն, իսկ ԵԱՀԿ-ն կարող է կազմակերպել կողմերի երկխոսությունը՝ շարունակելով աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով.

–Քանի որ միայն նրանք են լիազորված համաձայնեցնել խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ ձևաչափը։ Խաղաղ բանակցություններից բացի, այլ լուծում չկա։

Շփման գծում ողբերգական միջադեպերն էլ, նրա խոսքերով, միջազգային վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն են առաջացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը