Տնտեսագետն անհասկանալի է համարում դոլարի արժևորմամբ առաջացած համընդհանուր խուճապը
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն անհասկանալի է համարում դոլարի արժևորմամբ ու դրամի արժեզրկմամբ առաջացած համընդհանուր խուճապը:
–Դրամի արժեզրկմամբ եթե մտահոգվեն գործարարները, ներմուծողները, հասկանալի է, սակայն երբ խուճապը համատարած բնույթ է կրում, տարակուսանք է առաջացնում,-լրագրողներին ասել է նա՝ ավելացնելով, որ հուլիսին տնտեսության աշխուժացումը կհանգեցնի դրամի արժևորման։
Նա նաև կարծում է, որ ոչ թե 7, այլ անգամ 9-10% տնտեսական աճի ներուժ կա։ Պարզապես դրա համար նվազագույն քայլերը պետք է կատարել։
–Բարենպաստ իրավիճակ է ստեղծված մեր տնտեսվարողների համար, ովքեր ունեն մրցունակ ապրանք ու ժամանակին դժգոհ էին դրամի արժևորումից,-ասել է նա:

7or.am