ՀՊՃՀ-ում կանցկացվի մեքենաշինությանը նվիրված միջազգային գիտատեխնիկական գիտաժողով
Ս/թ հուլիսի 10-15-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Մեքենաշինական ֆակուլտետի և «Մեքենաշինական տեխնոլոգիաներ» բազային լաբորատորիայի նախաձեռնությամբ համալսարանում տեղի կունենա «Մեքենաշինականտեխնոլոգիաներևավտոմատացմանտեխնիկա-2012» միջազգային գիտատեխնիկական գիտաժողովը:
Կազմակերպիչներնեն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, ՀՊՃՀ-ն, Մեքենաշինարարների միջազգային միությունը (ՄՄՄ), ՀՀ-ում ՄՄՄ ներկայացուցչությունը, Մեխանիզմների և մեքենաների տեսության Հայաստանի ազգային կոմիտեն, Տեխնոլոգ-մեքենաշինարարների ասոցիացիան, Ռուսաստանի «Մեքենաշինություն» հրատարակչությունը և մի շարք արտերկրյա հեղինակավոր բուհեր:
Գիտաժողովինպատակը գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը, նոր ժամանակակից տեխնոլոգիաների, տեխնիկայի և նյութերի ստեղծման ու զարգացման հեռանկարային ճանապարհների որոշումը, տեխնոսֆերայի զարգացման կրթական, բնապահպանական և տնտեսական խնդիրների լուծման հեռանկարային ուղղությունների որոշումը, համատեղ գիտական ծրագրերի մշակումը, միջազգային համագործակցության զարգացումն ու տվյալ բնագավառում գործնական կապերի հաստատումն է:
Աշխատանքային հինգ օրերի ընթացքում մասնակիցները կներկայացնեն մեքենաշինության և մեքենագիտության բնագավառում առաջատար բուհերի և կազմակերպությունների փորձը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Արցախի գիտական կենտրոնի, Արցախի պետական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները, իսկ արտերկրից ավելի քան 20 գիտնական` Մագդեբուրգի Օտտո-Վոն-Գերիկեի համալսարանի (Գերմանիա), Սիլեսիան տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան), Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջատար տեխնիկական բուհերի, ինչպես նաև` Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի, Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարանի, Ուզբեկստանի ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ներկայացուցիչները:
ՀՊՃՀ-ում կանցկացվի մեքենաշինությանը նվիրված միջազգային գիտատեխնիկական գիտաժողով
Ս/թ հուլիսի 10-15-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Մեքենաշինական ֆակուլտետի և «Մեքենաշինական տեխնոլոգիաներ» բազային լաբորատորիայի նախաձեռնությամբ համալսարանում տեղի կունենա «Մեքենաշինական տեխնոլոգիաներ և ավտոմատացման տեխնիկա-2012» միջազգային գիտատեխնիկական գիտաժողովը:
Կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, ՀՊՃՀ-ն, Մեքենաշինարարների միջազգային միությունը (ՄՄՄ), ՀՀ-ում ՄՄՄ ներկայացուցչությունը, Մեխանիզմների և մեքենաների տեսության Հայաստանի ազգային կոմիտեն, Տեխնոլոգ-մեքենաշինարարների ասոցիացիան, Ռուսաստանի «Մեքենաշինություն» հրատարակչությունը և մի շարք արտերկրյա հեղինակավոր բուհեր:
Գիտաժողովի նպատակը գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը, նոր ժամանակակից տեխնոլոգիաների, տեխնիկայի և նյութերի ստեղծման ու զարգացման հեռանկարային ճանապարհների որոշումը, տեխնոսֆերայի զարգացման կրթական, բնապահպանական և տնտեսական խնդիրների լուծման հեռանկարային ուղղությունների որոշումը, համատեղ գիտական ծրագրերի մշակումը, միջազգային համագործակցության զարգացումն ու տվյալ բնագավառում գործնական կապերի հաստատումն է: