Հուլիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Աստվածատրյանը ստորագրեցին փոխառության համաձայնագիր, որի շրջանակում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից մեր երկրին կտրամադրվի 7.8 մլն ՓՀԻ գումարի չափով վարկ (շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար)` «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրիե իրականացման համար: Ծրագիրը նպատակաուղղված է օժանդակել Հայաստանի եկամուտների վարչարարության համապարփակ արդիականացմանը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կընձեռվի արդիականացնել բիզնես գործընթացները, ընդլայնել էլեկտրոնային կառավարման կիրարկումը, ինչպես նաև ներդնել առավել հասցեական, ռիսկերի վրա հիմնված ռազմավարություն, որը հենվում է հարկային պարտավորությունների կամավոր կատարման վրա: Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 5-ը` արտոնյալ, տարեկան 1.25 % տոկոսադրույքով` հաշվարկված վարկի առհանված հաշվեկշռի նկատմամբ: ՀՀ կողմից վճարվելու է նաև վարկի չառհանված ֆինանսավորման հաշվեկշռի նկատմամբ մինչև 0.5% կոմիսիոն վճար և վարկի առհանված հաշվեկշռի նկատմամբ` տարեկան 0.75% սպասարկման վճար:
Փոխառության համաձայնագիր ՄԶԸ-ի հետ
Հուլիսի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Աստվածատրյանը ստորագրեցին փոխառության համաձայնագիր, որի շրջանակում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից մեր երկրին կտրամադրվի 7.8 մլն ՓՀԻ գումարի չափով վարկ (շուրջ 12 մլն ԱՄՆ դոլար)` «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրիե իրականացման համար:
Ծրագիրը նպատակաուղղված է օժանդակել Հայաստանի եկամուտների վարչարարության համապարփակ արդիականացմանը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կընձեռվի արդիականացնել բիզնես գործընթացները, ընդլայնել էլեկտրոնային կառավարման կիրարկումը, ինչպես նաև ներդնել առավել հասցեական, ռիսկերի վրա հիմնված ռազմավարություն, որը հենվում է հարկային պարտավորությունների կամավոր կատարման վրա:
Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 5-ը` արտոնյալ, տարեկան 1.25 % տոկոսադրույքով` հաշվարկված վարկի առհանված հաշվեկշռի նկատմամբ: ՀՀ կողմից վճարվելու է նաև վարկի չառհանված ֆինանսավորման հաշվեկշռի նկատմամբ մինչև 0.5% կոմիսիոն վճար և վարկի առհանված հաշվեկշռի նկատմամբ` տարեկան 0.75% սպասարկման վճար: