Քաղաքական

09.07.2012 14:33


Լ. Սարգսյան. «Սերժ Սարգսյանը «Հարսնաքարի» դեպքը օգտագործում է ավելի ժողովրդավար երևալու համար»

Լ. Սարգսյան. «Սերժ Սարգսյանը «Հարսնաքարի» դեպքը օգտագործում է ավելի ժողովրդավար երևալու համար»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ անենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողներին ասել է, թե Սերժ Սարգսյանը «Հարսնաքարի» դեպքը օգտագործում է ավելի ժողովրդավար երևալու համար։

Սերժ Սարգսյանը հավանաբար ևս մի փոքրիկ հարված է պատրաստել Ռուբեն Հայրապետյանին: Դա ևս մի փոքրիկ PR ակցիա կլինի, ինչպիսին եղավ Մաշտոցի պուրակի դեպքում,–ասել է Լ. Սարգսյանը:

Մանդատից հրաժարվելու Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունում էլ նա կոկորդիլոսի արցունքներ է տեսել։

Նրա հայտարարության մեջ ասված էր, որ կցանկանար դեպքի վայրում լինել և բարձրացված ձեռքը բռնել: Թույլ տվեք չհավատալ այս խոսքերին։ Նա շփման այլ մեթոդներ գիտի, ինչի վառ ապացույցը երեկվա դեպքն էր, որը տեղի ունեցավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, երբ նա ձեռք բարձրացրեց իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա,–ասել է Լ. Սարգսյանը, ապա ավելացրել,–Ռուբեն Հայրապետյանը որպես վկա պետք է ներգրավվի «Հարսնաքարում» զինվորական բժշկի սպանության գործում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը