ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ստեղծման 60-ամյակին նվիրված հոբելյանական նիստին
Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովի հերթական` 67-րդ նիստի և Մաքսային համագործակցության Խորհրդի 119-րդ և 120-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով Համաշխարհային մաքսային կազմակերպություն հրավերով հունիսի 25-ից 29-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգության և ընթացակարգերի պարզեցմանն ուղղված, մաքսային մարմինների կարողությունների ընդլայնման և կառավարման բարելավմանն ուղղված մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև 2012-2013 և 2014-2015 թվականների ռազմավարական ծրագրերի նախագծերը, հետագա զարգացման ռազմավարական ուղղությունները: Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների և հանձնաժողովների` նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն, ապրանքների և տրանսպորտային միջոցներրի ծագման կանոնների վերաբերյալ խնդիրները, մաքսային արժեքի և ներդաշնակ համակարգի վերաբերյալ ներկա իրավիճակը և հետագա անելիքները: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանների համալիր կառավարման ոլորտի համագործակցությանը. ներկայացվել են ՀՄԿ □Մեկ պատուհանի սկզբունք□ կոմպենդիումի հիմնական դրույթները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման արդյունավետությունը, մաքսային մարմին-տնտեսվարող սուբյեկտ, մաքսային մարմին-բեռնափոխադրող կազմակերպություն փոխգործակցության և ընթացակարգերի պարզեցման հարցերը:
Բրյուսելյան համաժողովում քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի կատարելագործման, նախնական տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր` ուղղված ռիսկերի կառավարման, մաքսային հսկողության ընթացակարգերի բարելավման և մաքսանենգության դեմ պայքարի ուժեղացմանը: Ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգը բնորոշվել է որպես լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման նախապայման:
ՊԵԿ նախագահը Բրյուսելում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Լիտվայի մաքսային ծառայության ղեկավարի հետ, որտեղ անդրադարձել են 2012 թվականի հունիսի 13-ին Լիտվայի մաքսային ծառայության աջակցությամբ մեկնարկած Թվինինգ ծրագրին: Իսկ Արգենտինայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունների հետ երկկողմանի հանդիպումներում քննարկել են մաքսային գործում համագործակցության և փոխօգնության միջկառավարական համաձայնագրերի կնքման հետ կապված մանրամասները: Ի դեպ, Արգենտինայի մաքսային ծառայության ղեկավար տիկին Այերանի հրավերով, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է ՊԵԿ պատվիրակության այցն Արգենտինա` համաձայնագիր ստորագրելու նպատակով:
ՀՄԿ անդամ պետությունների կողմից ներկայացվել է լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում լավագույն փորձը, նշվել համագործակցության ուղղությունները: Միաժամանակ երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են լիազորված տնտեսական օպերատորների ընտրության չափանիշները, վերջիններիս տրվող լիազորությունների շրջանակները, բիզնես գործընթացների կառավարումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով, սահմանների կառավարման արդյունավետ նորարարական լուծումները, օդային բեռնափոխադրումների անվտանգության ապահովման ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, և այլն: Մի շարք պետությունների մաքսային ծառայությունների հետ քննարկվել են համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, աշխատակիցների որակավորման բարձրացման, ինչպես նաև հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր: Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ծառայությունների կառավարմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր, առևտրի պարզեցմանն ու անվտանգությանը, օդային տրանսպորտի անվտանգությանը վերաբերող խնդիրներ:
Համաժողովի արդյունքում ընդունվել է կոմյունիկե, որում ընդգրկված են բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաժողովի մասնակիցները համաձայնության են եկել, ուրվագծվել են հետագա համագործակցության ուղիները, ինչպես նաև կատարվել համապատասխան առաջարկություններ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Տեղի են ունեցել ՀՄԿ մի շարք կոմիտեների և հանձնաժողովների անդամների ընտրություններ, որոնց նախորդել էին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանի մասնակցությունը ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի խորհրդակցություններին, որոնց արդյունքում համաձայնեցվել են ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում եվրոպական տարածաշրջանից ներկայացվող թեկնածությունները: Կազմակերպվել է նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և ՀՎՍՀՎ պետ Կարեն Բեգլարյանի հանդիպումը Իտալիայի մաքսային ծառայության պատվիրակության ղեկավարի հետ, որի ընթացքում հաստատվել է Իտալիայի մաքսային ծառայության պատրաստակամությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի մաքսային լաբորատորիայի համար մի շարք սարքավորումների անհատույց տրամադրման գործում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ ՊԵկ մասնագետները մոտ ապագայում այցելեն իրենց մաքսային լաբորատորիա` վերը նշված սարքավորումների շահագործման մանրամասներին տեղում ծանոթանալու համար:
Նիստերի և հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագա համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների վերաբերյալ` ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության մակարդակով: Այցի ընթացքում ընդունված փաստաթղթով նախատեսվում է Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում համագործակցության զարգացում, համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի կազմակերպում, սահմանների համալիր կառավարման ոլորտում համատեղ քայլերի իրականացում, փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակում, մասնակցություն մաքսային ընթացակարգերի կատարելագործման և ներդաշնակեցման հարցերով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ միջոցառումներին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին