Լրահոս

09.07.2012 13:22


Մարզերի համայնքի ղեկավարների ընտրություններում հիմնականում հաղթել են ՀՀԿ–ակաները

Մարզերի համայնքի ղեկավարների ընտրություններում հիմնականում հաղթել են ՀՀԿ–ակաները

Հուլիսի 8–ին Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել։

Արմավիրի Աղավնատուն, Այգեկ, Այգեվան, Առատաշեն, Գայ, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Փշատավան համայքներում հաղթել են Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, որոնց մեծ մասը հենց տվյալ համայնքների գործող ղեկավարներն էին։

Գեղարքունիքի Այրք համայնքում հաղթել է համայնքի գործող ղեկավար, ԲՀԿ–ական Արտյոմ Շաբոյանը։

Լոռիի Խնկոյան համայքնում, նախնական տվյալներով՝ երկու ձայնի տարբերությամբ, գործող ղեկավար, անկուսակցական Վարուժան Համբարձումյանը պարտվել է անկուսակցական Արթուր Ղազարյանից։ Սարամեջ և Սարչապետ համայնքներում էլ հաղթել են համայնքի ՀՀԿ–ական ղեկավարները։

Կոտայքի Բյուրեղավանում վերընտրվել է համայքնի ԲՀԿ–ական ղեկավար Հակոբ Բալասյանը։

Վայոց ձորի Գետափում հաղթել է համայքնի ՀՀԿ–ական ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը