Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նիստ ՀՀ դեսպանությունում
Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի և գործողությունների համակարգումը: Քննարկվեցին նաև կենտրոոնական, տարածաշրջանային եւ տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները: Ընդգծվեց Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը: