Լրահոս

09.07.2012 12:05


Ռումինիայի խորհրդարանը նախագահին անվստահություն է հայտնել երկրում տնտեսական ճգնաժամը խորացնելու համար

Ռումինիայի խորհրդարանը  նախագահին անվստահություն է հայտնել երկրում տնտեսական ճգնաժամը խորացնելու համար

Ռումինիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնել նախագահ Տրայան Բեսեսկուին  և քվեարկել նրա պաշտոնանկության օգտին։ Այս մասին գրում է  «Euromag»-ը:

Պաշտոնանկության օգտին է քվեարկել 258 օրենսդիր, դեմ` 114-ը: Այժմ խորհրդարանը նրան 30 օրով զրկել է իշխանությունից, իսկ այդ ժամանակահատվածում` հուլիսի 29-ին, հանրաքվե պետք է անցկացվի, որը կորոշի Բեսեսկուի հետագա ճակատագիրը:

Օրենսդիրներն իրենց որոշումը պատճառաբանել են այն փաստով, որ Բեսեսկուի իշխանության գալուց ի վեր տնտեսական ճգնաժամն էլ ավելի է խորացել, իսկ նրա նախաձեռնած գործողությունները չեն համապատասխանել երկրի սահմանադրությանը:

 Պարբերականը հիշեցնում է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր սա արդեն 2-րդ դեպքն է, երբ խորհրդարանը փորձում է պաշտոնանկ անել Բեսեսկուին: 2007թ. անցկացված հանրաքվեի արդյունքերը  նախագահին հնարավորություն տվեցին պահպանել իր պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը