Լրահոս

09.07.2012 11:32


Քոֆի Անանը Սիրիա է ժամանել Ասադի հետ բանակցելու

Քոֆի Անանը Սիրիա է ժամանել  Ասադի հետ բանակցելու

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Սիրիա է ժամանել   երկրի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին տեղեկացնում է ռուսական «Առաջին ալիքը»։ 


Հիշեցնենք՝ ավելի վաղ Անանը խոստովանել էր, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր ծրագիրը տապալվել է: Սիրիայի նախագահը, իր հերթին, համաձայն չէ Անանի այդ հայտարարության հետ. Ասադն ահաբեկիչներին աջակցելու համար   մեղադրում է ԱՄՆ-ին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Քաթարին:

Այս խորագրի վերջին նյութերը