Աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը Պաղեստինում է. նա ընդամենը 15 տարեկան է
15-ամյա պաղեստինցի մի աղջիկ` Բաշայեր Օթմանը, դարձել է աշխարհում ամենաերիտասարդ անձը, ով երբևէ զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը։ Այս մասին գրում է «Ալ Արաբիա»-ն:
Օթմանը 2 ամիս շարունակ կղեկավարի Արևմտյան ափի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալար քաղաքը: Աղջիկն իրավասու կլինի վերահսկել ենթակաների աշխատանքը, ստորագրել գրեթե բոլոր պաշտոնական փաստաթղթերը։
–Ես ուզում եմ այս ամենի միջով անցնել, համապատասխան փորձ ձեռք բերել և իմ փորձը փոխանցել մյուս դեռահասներին, ինչը նրանց հնարավորություն կտա ապագայում պատրաստ լինել պետական բուհեր ընդունվելու համար,– նշել է աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետը:
Ֆինանսական փաստատթղթերը, սակայն, Օթմանի իրավասության շրջանակներից դուրս են։ Բացի այդ, նման բարդ աշխատանքում լուրջ սխալներից խուսափելու համար երիտասարդ պաշտոնյայի բոլոր քայլերը կվերահսկվեն նախկին քաղաքապետի կողմից։