Լրահոս

09.07.2012 10:29


Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարը

Հայաստան է ժամանել Իրանի ներքին գործերի նախարարը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները 
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը