Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է «Ուիմբլդոնի» մրցաշարում։ Եզրափակչում նա 4։6, 7։5, 6։3, 6։4 հաշվով առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ ընդհանուր ու իր գործունեության ընթացքում 17-րդ անգամ հաղթեց «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում։ Ֆեդերերն այս ցուցանիշով բարելավեց իր իսկ ռեկորդը։
Մարեյը կարողացավ հաղթանակ տոնել առաջին սեթում, սակայն հետագայում Ֆեդերերն անկասելի էր ու հաղթեց 3 հաջորդում՝ նվաճելով հերթական տիտղոսը։
Մինչ այս հաջողությունը, «Մեծ Սաղավարտի» մրցաշարում Ֆեդերերը հաղթել էր 2010թ., «Australian Open»–ում։
Ֆեդերերը՝ «Ուիմբլդոնի» հաղթող