Ասադը մեղադրել է ԱՄՆ–ին Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու համար
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է ԱՄՆ–ին երկրում իրավիճակը ապակայունացնելու և «ահաբեկիչներին» աջակցելու համար։ «Միացյալ Նահանգները սիրիական հակամարտության մասնակիցներից է։ Հաշվի առնելով ահաբեկիչներին ցուցաբերվող քաղաքական աջակցության փաստը՝ ԱՄՆ–ն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար»,–գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ասադը։ Սիրիայի նախագահը ընդդիմադիրներին աջակցելու համար մեղադրել է նաև Թուրքիային։
Միևնույն ժամանակ, Ասադը չի բացառել Վաշինգթոնի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու հնարավորությունն՝ ասելով, որ իր կառավարությունը «չի փակում դուռը և ոչ մի պետության առաջ, որը ցանկանում է օգնել հաղթահարելու սիրիական ճգնաժամը»։