Լրահոս

09.07.2012 10:05

Երևանի փոխոստիկանապետը հիասթափված է

Երևանի փոխոստիկանապետը հիասթափված է

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն անդրադարձել է երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած մոմավառության մասնակիցների ու ոստիկանների բախմանը և գրել՝ մտածում էր, որ քաղաքական-հասարակական գործիչներն իր հորդորներից հետո ողջամիտ կգտնվեն և չեն խախտի մոմավառության խորհուրդը, այն կանցկացնեն աստվածահաճո:

«Հիասթափված եմ և՛ նրանց, և՛ լրագրողների, և՛ հեղինակազրկված շարժումների կողմից ՎԱվետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբոխից, որոնք անջատված, անզգա փակեցին մայրուղին՝ խախտելով բարոյականության բոլոր սահմանները: Ես հետագայում ավելի մանրակրկիտ և խորությամբ կանդրադառնամ»,–մասնավորապես նշել է փոխոստիկանապետը՝ ավելացնելով, որ թե՛ ինքը նորից սթափության կոչեր արեց, թե՛ Աստված շուրջ մեկ ժամ սթափեցնող անձրև տեղաց, որպեսզի որոշ տաքգլուխներ սթավեն, սակայն նրանք չհասկացան, շարունակեցին իրենց ամբոխավարությունը։

Ռոբերտ Մելքոնյանն ընդգծել է նաև, որ մարդկային կորուստը, սուգը, մոմավառությունը պահանջում են լուռ, վեհ, սրբագործված մի շփում, որը երբեք ու երբեք չպետք է վերածվի ագրեսիայի, ամբոխավարության, ամենաթողության, ինքնադատաստանի կոչերի և քաոսի:

«Դուք պատկերացնու՞մ եք եկեղեցում, մոմավառության, սուրբ պատարագի ժամանակ նման իրավիճակ: Ես տարբերություն չեմ տեսնում, թե մոմավառությունը որտեղ է կատարվում, և ամենևին էլ պետք չէ մարդկային կերպարանքը կորցրած՝ ղժժալ, սպառնալ, հարձակվել ոստիկանների վրա, փորձել բարոյականության դասեր տալ նրանց: Ոտնակոխ անելով մոմավառության՝ խոնարհումի ու աղոթքի խորհուրդը, այն դարձնել միտինգ և «Խաթաբալայի» վարձու լացողների ոճով շոու սարքել... Մարդկային կորուստ, սուգ, աղոթք, խոնարհում, մոմավառություն... Քրիստոնեաբար աղոթենք բոլորս, մեզ պահենք աստվածահաճո, աղոթենք առ Աստված և ներում հայցենք բոլորս մեր մեղքերի թողության համար»–ավելացրել է Ռ. Մելքոնյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։