Լրահոս

09.07.2012 09:54


Սահակաշվիլին ցավակցում է ռուսներին. Վրաստանը պատրաստ է օգնություն տրամադրել ջրհեղեղից տուժածներին

Սահակաշվիլին ցավակցում է ռուսներին. Վրաստանը պատրաստ է օգնություն տրամադրել  ջրհեղեղից տուժածներին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին: Նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջկալաձեն տեղեկացրել է, որ Վրաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել տուժածներին  մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում.

–Նախագահը Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է փրկարարների խումբ պատրաստել, որը ցանկացած պահի կկարողանա մեկնել Ռուսաստան` օգնություն ցուցաբերելու, եթե համապատասխան դիմում լինի:

Այս խորագրի վերջին նյութերը