Լրահոս

09.07.2012 09:05


Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն նախագահ,

Դիմում ենք Ձեզ, ոչ միայն որպես ՀՀ նախագահի, այլ նաև մեր մարտական ընկերոջ:

 Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների ազդեցությունը վճռորոշ դեր է խաղում Արցախի նախագահի ընտրություններում: Արցախցի ընտրողը ավանդապես հաշվի է առնում պաշտոնական Երևանի դիրքորոշումը: 

2007թ. ընտրություններին Դուք անձամբ աջակցել եք Բակո Սահակյանին, ինչն էլ կարևոր դեր է խաղացել վերջինիս նախագահ ընտրվելու գործում: Մեզնից շատերը վստահել են Ձեզ ու Ձեր թեկնածուին` ունենալով առաջընթացի սպասումներ: Սակայն անցած հինգ տարիները ցույց տվեցին, որ Բակո Սահակյանը չի արդարացրել մեր սպասումները և շեղվել է իր իսկ նախընտրական ծրագրի դրույթներից: Արդյունքում տեղի է ունեցել կոռուպցիայի կենտրոնացում և կոռումպացվածության ծավալների մեծացում, տնտեսության մեջ` մենաշնորհների հաստատում, հարկային ճնշումների ուժեղացում, ժողովրդին վախեցնելու նպատակով անվտանգության մարմինների օգտագործում: Նման մթնոլորտն առաջացրել է հոռետեսություն, հիասթափություն` դրդելով հասարակության ակտիվ մասին, այդ թվում գործարարների, հեռանալ երկրից:

 

Այս ամենի պատասախանատվությունը կիսում եք նաև Դուք, քանզի Բակո Սահակյանը պաշտոնավարման ընթացքում մշտապես ստացել է Ձեր աջակցությունը:
Գալիք նախագահական ընտրություններում ակնկալում ենք, որ Դուք կօգտագործեք Ձեր ազդեցությունը Արցախի իշխանությունների վրա` հեռու պահելով նրանց վարչական ռեսուրսների օգտագործումից, այլ անօրինական գործունեությունից: Իշխանությունների` օրենքից դուրս քայլերը մեծ վտանգ են ներկայացնում երկրի ներքին կայունության համար:

 

Հարգանքներով` Արցախյան պատերազմի մասնակիցներ
Ավելի քան 100 ստորագրություն ԼՂՀ տարբեր շրջաններից 

Ստորագրահավաքը շարունակվում է

Այս խորագրի վերջին նյութերը