Լրահոս

08.07.2012 22:51


Ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը

Ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը

Մայրաքաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6-ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ, տեղափոխվել է հուլիսի 10-ին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից հայտնեցին, որ հուլիսի 10-ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թթ. 9, 14 և 38 երթուղիների աշխատանքը:

Պատճառած անհանգստության համար քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը