Հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող
ՊՆ քննչական ծառայույթունից հայտնում են, որ Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական հենակետում (Տավուշի մարզ), հուլիսի 7-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի արձակած կրակոցից, մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 39-ամյա Լևոն Արտուշի Թամրազյանը: Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով (սպանություն ազգային ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):