ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ցավակցական հեռագիր հղելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղի կապակցությամբ, հանձնարարել էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ճշտել որոնողափրկարարական աշխատանքներում ՌԴ ԱԻՆ կարիքներն ու համապատասխան աջակցություն կազմակերպել, ինչպես նաև գործուն աջակցություն ցուցաբերել աղետի գոտում հայտնված ՀՀ քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին:
Ամբողջ գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ է եղել ՌԴ ԱԻՆ կենտրոնական ու Կրասնոդարի ՃԿԿ-ների հետ. Տվյալներն ու ցուցակներն անընդհատ ճշտվում են: Մաքսատնից ու տուրիստական գործակալություններից ճշտվել են դեպի Կրասնոդարի մարզ մեկնած ավտոբուսները: Այսօր ժամը 12-ին նախարար Արմեն Երիցյանը հեռախոսով կապվել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ` նրանց կարիքներն անձամբ ճշտելու համար: Հայաստանի օգնության կարիքը դեռ չկա:
Մինչ ժամը 11.00-ն զոհերի ցանկում հայկական ազգանուններ չկային: ժամը 11.20-ին Կրասնոդարի ՃԿԿ-ից տեղեկացրին, որ զոհվածների մեջ երկու հայ կա Նովոռոսիյսկից` Շահբազյան Լիդիա Ստեփանի և Շահբազյան Հովհաննես Գրիգորի: Մանրամասները ճշտվում են: ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստեղծվել է թեժ գիծ`010 36 02 97, 060 44 03 41:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ` ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ մայոր Սերգեյ Ազարյանի գլխավորությամբ:
ՀՀ ԱԻՆ-ը պատրաստ է աջակցության