Լրահոս

08.07.2012 09:46


Շիրակի մարզի արտագաղթող սահմանամերձ գյուղերի տխուր պատկերը

Շիրակի մարզի արտագաղթող սահմանամերձ գյուղերի տխուր պատկերը

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այս անգամ, օգնություն ցուցաբերելու նպատակով, ուղևորվեցին Հայաստանի սահմանամերձ` Ամասիայի նախկին վարչական շրջանի գյուղեր:

Մի փոքր առաջ անցնելով ասենք, որ հրաշք բնության գրկում` Արփա լճից արևելք ընկած տարածքի գյուղերում պատկերը տխուր է: Առանց այն էլ սակավամարդ` 20-ից 50 ընտանիք ունեցող գյուղերը օր-օրի դատարկվում են` հիմնականում ճանապարհներ չլինելու պատճառով: Ամասիայից ընդամենը 30-35 կմ անցնելու համար մեզանից պահանջվեց մոտ 2 ժամ:  Սոսկալի ճանապարհներ էին, բայց  ոչ պակաս սոսկալի էր բնակիչներից շատերի ապրելակերպը... պարզապես հնարավոր չէ խոսքերով նկարագրել, այդ ամենը տեսնել է պետք...

Երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիից բազամաթիվ ընտանիքներ մեկնել էին բնակվելու այդ գյուղերը, ուր նախկին ադրբեջանցի բնակիչներից դադարկվելուց  հետո ազատ բազմաթիվ տներ կային: Սակայն նորաբնակներից  շատերը հետագա տարիներին ևս արտագաղթում են:

       Մենք զրուցեցենք նախկին գյումրեցի Լյովա Գևորգյանի հետ, ով իր ընտանիքի 5 անդամներով 1989 թ.-ից բնակություն է հաստատել Ծաղկուտ, նախկին Գյուլիջա գյուղում: Նա կնոջ մահից և զավակների արտագաղթելուց  հետո կիսախարխուլ տանը ապրում է  միայնակ….

Առավել մանրամասը «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում http://youtu.be/zIMvumtYH1c  :

Այս խորագրի վերջին նյութերը