«Աէրոֆլոտը» տեխնիկական խնդիրների պատճառով չի օգտագործի «Superjet 100»-ները
«Աէրոֆլոտը» չի կարող խնդիրների պատճառով օգտագործել «Sukhoi Superjet 100» ինքնաթիռների ամբողջ պարկը: 8 ինքնաթիռներից 4-ը դեռ կայանված են «Շերեմետևոյում»: Այս մասին գրում է «РБК daily»-ն:
«Sukhoi»-ում, իր հերթին, հայտարարում են, որ ինքնաթիռները կայանված են` կապված օդափոխության համակարգում հայտնաբերված արտահոսքի կեղծ ահազանգի հետ:
«Superjet»-ները, 2011թ. տվյալներով, շատ քիչ թվով են թռիչքներ իրականացրել` օրական ընդամենը 3.5 ժամ: Շահագործման այդպիսի ցածր տեմպերի պայմաններում դժվար է հասնել շահութաբերության: Ընդ որում «Աէրոֆլոտն» ամառային շրջանում «SSJ-100»-ները փոխում է ավելի շատ տեղ ունեցող ինքնաթիռով:
«Աէրոֆլոտը» Superjet-ների խոշորագույն պատվիրատուն է. այն պատվիրել է SSJ-100-ի 30 ինքնաթիռ: Նշենք, որ «Արմավիա»-ն նույնպես ձեռք է բերել այդ տեսակի ինքնաթիռից:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ինդոնեզիայում վթարի ենթարկվեց «Sukhoi Superjet 100»տեսակի ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվեց 45 մարդ: