Լրահոս

06.07.2012 11:21


Եգիպտոսի նախագահին արգելված է դուրս գալ երկրից

Եգիպտոսի նախագահին արգելված է դուրս գալ երկրից

Չնայած այն հանգամանքին, որ Մուհամեդ Մուրսի ընտրվել է որպես Եգիպտոսի նախագահ, նրա անունը շարունակում է մնալ այն անձանց ցանկում, որոնց արգելված է դուրս գալ երկրից: Ցուցակը առկա է Եգիպտոսի բոլոր օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «MIG News»-ը:

 Մուրսիի անունը «սև ցուցակում» հայտնվել է այն ժամանակ, երբ նա դեռ արմատական «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամ էր, որի դեմ Եգիպտոսի հատուկ ծառայությունները կես դարից ավելի պայքար են մղել:

Ցուցակից իր անունը հանելու համար Մուրսին պետք է բողոք ներկայացնի դատարան, ինչը դեռ չի արել:

 Ընդհանուր առմամբ այդ ցուցակում 21000 անուն կա, որոնցից ամենանշանավորը շարժման «գերագույն առաջնորդ» Մուհամադ Բադեին է. 2008-ին նրան թույլ չէին տվել նույնիսկ Մեքքա գնալ՝ ուխտի: Երկրից դուրս գալու արգելքը ցմահ է, չնայած մի քանի «մուսուլման-եղբայրներ» շահել են դատը և նրանց անունները ժամանակավորապես  հանվել, ապա նորից մտցվել են տխրահռչակ ցուցակ:

Այս խորագրի վերջին նյութերը