Լրահոս

06.07.2012 10:10


Բեքհեմը որակազրկվեց ոչ մարզական վարքի համար (տեսանյութ)

Բեքհեմը որակազրկվեց ոչ մարզական վարքի համար (տեսանյութ)

Ամերիկյան ֆուտբոլի լիգան (MLS) հուլիսի 5-ին մեկ խաղով որակազրկել է «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան հանրահայտ Դևիդ Բեքհեմին` ոչ մարզական վարքի համար: Այս մասին տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել «Սան Խոսե» - «Լոս Անջելես Գելեքսի» (4:3) խաղի վերջնամասում: Ավելացված երկրորդ րոպեին Բեքհեմը գնդակով միտումնավոր հարվածել է պառկած դիրքում գտնվող մրցակցին (տեսանյութը տես այստեղ): 37-ամյա անգլիացին բաց կթողնի հուլիսի 8-ին կայանալիք «Չիկագոյի» հետ հանդիպումը:

Նշենք, որ MLS-ի գործող չեմպիոն «Լոս Անջելես Գելեքսին» 18-րդ տուրից հետո 20 միավորով գտնվում է 6-րդ տեղում: Ընթացիկ առաջնությունում Բեքհեմը դարձել է երեք գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը