«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքից հետո հրաժարական ներկայացրած ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանը եթե իր դիմումը հետ չվերցնի, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն թիվ 1՝ Ավան վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ պետք է անցկացվեն: Դրանց մասնակցելու մտադրության մասին արդեն իսկ հայտնել է լրագրող, «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի որդին՝ Արտակ Եղիազարյանը։ Նա Ավանի բնակիչ է։
Մայիսի 6-ին կայացած ընտրությունների ժամանակ թիվ 1 ընտրատարածքում ևս մեկ լրագրող էր առաջադրվել՝ ՀԱԿ–ի թեկնածու Գայանե Առուստամյանը։ Ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ նա ստացել էր 5.206 ձայն:
Լրագրող Արտակ Եղիազարյանը պատգամավորության թեկնածու կառաջադրվի Ավանում

7or.am