Լրահոս

06.07.2012 09:20


Պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը

Պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը

«Պահանջում ենք գերագույն գլխավոր հրամանատար Ս.Ս.–ի հրաժարականը»։ Նման անվամբ նախաձեռնություն է ստեղծվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Որպես այդ նախաձեռնության տարբերանշան ընտրված է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը՝ դեմքին գրված՝ կրիմինալ։ Նախաձեռնությանը միացած օգտատերերից մեկը հետևյալ գրառումն է կատարել.

«Բարեկամնե՛ր, ճիշտ եք ընտրել թիրախը։ Առանց նեմեցների չկա սերժ սարգսյան, և առանց վերջինիս չկան նեմեցները։ Սերժը իր իշխանությունը պահում է նեմեցների վրա հենվելով։ Նրանց թիկնապահները նաև նախագահի թիկնապահներն են, որին պահապանում են ժողովրդից։ Եվ եթե ուզում ենք տեսնել օլիգարխազերծ Հայաստան՝ առաջինը պիտի կտրենք գլուխը, որից հետո մարմինը չապրելով՝ կքայքայվի։ Հաջողություն այս պայքարին և նրա արժանապատիվ նախաձեռնողներին։ Եվ ժամանակն է, որ այն դուրս գա ֆեյսբուքի էջերից, մտնի տներ, փողոցներ, հրապարակներ... Հիշենք Չարենցին՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է։ Ահա մի կարգախոս, որից շուտով կսարսափեն իշխանությունները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը