Լրահոս

05.07.2012 17:08


Լեհաստանը կպարգևատրի Էլթոն Ջոնին կոմունիզմի դեմ մղած պայքարի համար

Լեհաստանը կպարգևատրի Էլթոն Ջոնին կոմունիզմի դեմ մղած պայքարի համար

Լեհաստանի կառավարությունը պատրաստվում է Երախտագիտության մեդալ շնորհել Էլթոն Ջոնին` կոմունիզմի տապալման հարցում ունեցած մեծ ներդրման համար: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:

 Արվեստագետն այս կիրակի կպարգևատրվի Սոպոտ ծովափնյա հանգստավայրում:

Երախտագիտության մեդալը շնորհվում է այն օտարերկրացիներին, ովքեր «օգնել են լեհ ժողովրդին ազատության համար մղած երկարատև պայքարի ընթացքում»:

 Նշենք, որ 1984թ.-ին Էլթոն Ջոնը համաշխարահային համերգային շրջագայության ընթացքում այցելել է նաև Լեհաստան և օգտագործելով իր հռչակն ու հեղինակությունը կոչ է արել այն ժամանակ իշխող կոմունիստական իշխանությունների դեմ պայքարող ակտիվիստներին չկորցնել իրենց քաջությունն ու չնահանջել:

Այս խորագրի վերջին նյութերը