Լրահոս

05.07.2012 15:46


Ռոնալդուն ներդրումներ է կատարել Ուկրաինայում

Ռոնալդուն ներդրումներ է կատարել Ուկրաինայում

Դեռևս «Եվրո-2012»-ի մեկնարկից առաջ պորտուգալացի աշխարահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Ուկրաինայում 10 մլն եվրո ընդհանուր արժողությամբ «գնումներ» է կատարել: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական «sport.segodnya.ua» կայքը:

Ռոնալդուն ձեռք է բերել անշարժ գույք, Կիևի բանկերից մեկի արժեթղթերն ու ներդրումներ կատարել IT տեխնոլոգիաներում: 

Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը գնել է մի քանի բնակարան Կիևի կենտրոնում և տարածքներ, որտեղ Ռոնալդուն նախատեսում է մարզական հագուստի և օծանելիքի խանութներ կառուցել:

Այս խորագրի վերջին նյութերը