Լրահոս

05.07.2012 14:19


Կանցկացվի Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը

Կանցկացվի Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը
2012թ.-ի հուլիսի 10-ից 24-ը կիրականացվի Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական երրորդ արշավը, կշարունակվեն 2010 և 2011թթ-ի գիտարշավների աշխատանքները, որոնց արդյունքները բավականին հուսադրող էին հայ գիտնականների համար: Ֆրանս-հայկական այս առաքելությունը իրականացվում է ծրագրի երեք կրողներ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Գաբրիել Մելիքյանի և Ստեփան Կոջայանի, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:
Այսուհետ այս գիտարշավները կիրականացվեն վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո` նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի գլխավորությամբ:
Ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, ինչպես նաև շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրությունը, ստանալ այլ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումների կամ երկրաբանական ուսումնասիրություններին, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ…
Ծրագիրը առնչվում է հետևյալ բնագավառներին` հիդրոերկրաբանություն, ձկնաբուծություն, երկրաբանական գիտություններ, բնապահպանություն, հնագիտություն և ազգագրություն, քարանձավագիտություն և պատմություն:
Այս տարի հնագիտական աշխատանքներ կտարվեն Սևանա լճի հատակում` 15մ խորության վրա հայտնաբերված վթարված նավի բացահայտման ուղղությամբ :
Ձեռբերված բոլոր տարրերը կտրամադրվեն հայ գիտնականներին` հետագա հետազոտությունների նպատակով : Դրանց ուսումնասիրության արդյունքները անմիջականորեն կապված են քաղցրահամ ջրի այս ջրավազանի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի մեծ ռազմավարական նշանակություն ազգային, հատկապես տարածաշրջային կարևորություն:
Տարված աշխատանքներից հետո տեղի բնակիչները ավելի տեղեկացված կլինեն Սևանա լճի մասին, ինչպես նաև նյութեր կտրամադրվեն թանգարաններին, մասնավորապես Սևան Ազգային պարկի թանգարանին, որն աջակցում է մեր գիտարշավների իրականացմանը :

Այս խորագրի վերջին նյութերը