Լրահոս

05.07.2012 12:52


Վարդան Պետրոսյան. ««Հարսնաքարի» եղելությունը ամենաթողության հարց է»

Վարդան Պետրոսյան. ««Հարսնաքարի» եղելությունը ամենաթողության հարց է»

Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով «Հարսնաքարի» միջադեպին, դերասան Վարդան Պետրոսյանն ասել է ասել է, թե դեպքը համակարգային երեւույթ է: «Ես չեմ կարծում, որ «Հարսնաքարի» եղելությունը պատահականություն էր կամ մարդկանց տգիտության արդյունք: Սա ամենաթողության հարց է, երբ շանը գազազեցնում են, գիտեն, որ այն վաղ, թե ուշ պետք է նաեւ կծի»,-ասել է դերասանը:

Իսկ հասարակության տարբեր զանգվածներիի արձագանքի և բարձրացած բողոքի ալիքի մասով, բանախոսի համոզմամբ, գործել է «գերանդին քարին է դիպչել սկզբունքը»:  «Այսպես չի մնա` տեղի կունենան զարգացումներ: Զարգացած երկրներում չէր կարող նման դեպք պատահեր, նման ամբարտավան ողբերգություն տեղի ունենալ: Ես չեմ կասկածում, որ նույն հաջողությամբ կմտնեն և նախագահին կծեծեն, ճիշտ է, այսօրվա նախագահին չեն կարող ծեծել, բայց հաջորդները ոչնչով ապահովագրված չէ»,-ասել է Վարդան Պետրոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը