Լրահոս

05.07.2012 12:13


Պարագվայը Վենեսուելայի դեսպանին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Պարագվայը Վենեսուելայի դեսպանին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Պարագվայի իշխանությունները որոշել են հետ կանչել Կարակասում երկրի դեսպան Աուգուստո Օկամպոսին, իսկ Ասունսյոնում Վենեսուելայի դեսպան Խոսե Խավիեր Արուե դե Պաբլոյին հայտարարել են «պերսոնա նոն գրատա»: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Պարագվայի արտաքին գործերի նախարարությունը:

Խոսե Խավիեր Արուե դե Պաբլոն ներկայումս գտնվում է Պարագվայի սահմաններից դուրս, այդ իսկ պատճառով նրան արտաքսելու միջոցառումներ չեն ձեռնարկվի:

Պարագվայի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ «Բոլիվարյան պետության պաշտոնատար անձանց կողմից Պարագվայի ներքին գործերին միջամտելու ապացույցներ ունի», ինչով էլ պայմանավորված է դեսպանի հետկանչն ու վենեսուելացի դեսպանին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը:

Ըստ ԱԳՆ-ի` միջամտությունը դրսևորվել է նաև վենեսուելացի արտգործնախարար Նիկոլաս Մադուրոյի գործողություններում, ով Ասունսյոն այցի ընթացքում փորձել է Պարագվայի ռազմական ղեկավարությանը համոզել պահպանել հավատարմությունը հունիսի 22-ին պաշտոնից հեռացված նախագահ  Ֆերնանդո Լուգոյին:

 Հիշեցնենք, որ դադարեցվել է Պարագվայի մասնակցությունը Հարավամերիկյան ընդհանոր շուկայի երկրների միավորմանը` ՄԵՐԿՈՍՈՒՐ-ին, ու անդամակցությունը Հարավամերիկյան ազգությունների միությանը` ՈՒՆԱՍՈՒՐ-ին: Այդ կառույցներում Պարագվայի անդամակցությունը կասեցված կմնա, մինչև եկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն:

Այս խորագրի վերջին նյութերը