Լրահոս

05.07.2012 11:06


Կիևում մինչև հուլիսի 9-ը կարգելվեն բոլոր տեսակի զանգվածային ակցիաները

Կիևում մինչև հուլիսի 9-ը կարգելվեն բոլոր տեսակի զանգվածային ակցիաները

Կիևում  մինչև հուլիսի 9-ը արգելել են զանգվածային ակցիաները: Նման որոշում է կայացրել ուկրաինական մայրաքաղաքի շրջանային դատարանը:Այդ ընթացքում ռուսերենի վերաբերյալ ընդունած  օրենքի կապակցությամբ չեն կարող անհամաձայնություն հայտնել  ազգայնական մի շարք կազմակերպություններ: Քաղաքապետարանում վստահ են, որ հանրահավաքների արգելքն անհրաժեշտ է. դրանք  սպառնում են քաղաքացիների անվտանգությանը: Այս մասին հաղորդում է«ՌԲԿ Ուկրաինան»:

Գործակալությունը նշում է նաև, որ հուլիսի 9-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ծննդյան օրն է:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին «Ուկրաինական տան» մոտ,  որտեղ սպասում էին Ուկրաինայի նախագահի մամլո ասուլիսին, բախումներ էին եղել ցուցարարների և «Բերկուտի» աշխատակիցների միջև: Արդյունքում մամլո ասուլիսը հետաձգվել էր, իսկ Կիևում իսկական ծեծկռտուք էր սկսվել:

Նշենք, որ ուկրաինական խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «Պետական լեզվաքաղաքականության հիմունքների մասին» օրենքը ենթադրում է  ռուսերենին տեղային կարգավիճակի տրամադրում: Այն Ուկրաինայում ընդունվել էր հուլիսի 3-ին և բողոքի ալիք բարձրացրել: 

Ներկայումս փաստաթուղթն սպասում է Ուկրաինայի նախագահի որոշմանը: Յանուկովիչը հայտարարել է, որ ստորագրելուց առաջ համաձայն է այն փորձաքննության ենթարկել:

Այս խորագրի վերջին նյութերը